Skip to main content

Խոսք Հակաճառության ընդդեմ Երկաբնակների

Նկարագրություն

Անանիա Սանահնեցու (11-րդ դար), նշանավոր հայ աստվածաբաններից մեկի այս գործը նրա հիմնական դավանական գիրքն է։ Շարունակելով իր նախորդների դավանական գիծը, նա բացահայտում է ավելի խորը մոտեցում նոր թեմաների շուրջ. Քրիստոսի երկու բնություններն ընդունելուց ծագող խնդիրները, կամ խաչի վրա միայն մարդու մահն ընդունելուց առաջացող խնդիրները և նման այլ հարցեր։ Նրա հիմնական միտքն այն է որ խորությամբ ցույց տա, որ Քրիստոս Աստված է, մարդացած Աստված, և նաև կատարյալ մարդ։

Մասը և ամբողջը

Description

«Մասը եւ ամբողջը» հավանաբար Վերներ Հայզենբերգի գրած ամենայուրատեսակ գիրքն է։ Փաստորեն, այն հեղինակի ինքնա­կենսագրականն է, սակայն ամեն ինչ պտտվում է ատոմային ֆի­զիկայի զանազան խնդիրների շուրջ՝ բաժանված 20 գլուխների, որոնցից յուրաքանչյուրում հեղինակը փորձել է շոշափել որոշակի թեմա։ Գրքում նաեւ շատ մեծ ուշադրություն է նվիրված քվան­տային մեխանիկայի փիլիսոփայական հարցերին։ Հենց այստեղ է գրքի ամենամեծ արժանիքը։ Բանն այն է, որ քվանտային մեխանի­կան իր ստեղծողների առաջ դրեց մինչ այդ անպատկերացնելի փիլիսոփայական խնդիրներ,

Ատոմային տեսությունը և բնության նկարագրությունը

Նկարագրություն

Այս հրատարակությունը պարունակում է Նիլս Բորի հինգ հոդվածները, որոնք գրված են եղել երեք լեզուներով՝ անգլերենով, գերմաներենով և դանիերենով։ Նիլս Բորը հսկայական դեր է ունեցել քվանտային մեխանիկայի պատմության մեջ։ Նրա ներդրումը գիտության մեջ եղել հավասարապես փիլիսոփայական և ֆիզիկական, քանի որ այն խնդիրները, որնք առաջադրում էին 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում կատարված փորձերը, չէին կարող լուծվել առանց նախորդ ֆիզիկայի ամենահաստատուն հիմքերի վերանայման։ Այստեղ ներկայացված Բորի հինգ հոդվածները արտացոլում են

Բան Խրատու Վասն Ուղիղ Հաւատոյ և Մաքուր Վարուց Առաքինութեան

Նկարագրություն

Այս գրվածքը, որը վերագրվում է Գրիգոր Նարեկացուն (951-1003), ունի իր յուրահատուկ տեղը հայ խրատաբանական գրականության մեջ։ Առաջին, այն պարզաբանում է ուղղափառ հավատքը և հավատացյալին հրավիրում է այն դավանելու։ Երկրորդ, մանրամասնում է Ընդհանրական եկեղեցու Վարդապետության կենսական կողմերը՝ սուրբ մկրտությունը, սուրբ հաղորդությունը, ապաշխարությունը, մեռելների հարությունը, վերջին դատաստանը, երկնքի արքայությունը և հավիտենական կյանքը։ Երրորդ, ընդգծում է ուղղափառ հավատքի և առաքինի կյանքի փոխկա

Վայրի երեխան, Խելագարվածը

Նկարագրություն

Սելին Դելբեքը երիտասարդ հեղինակ է, որը մեծ ճանաչում ունի Եվրոպայում և նրա գործերը բեմադրվում են եվրոպական բեմերում և թարգմանվում են տարբեր լեզուներով։ Այս հեղինակին հատուկ է իրականության զգայուն ընկալումը։ Նա դրամատիկ սուր իրավիճակների ստեղծմամբ վեր է հանում սոցիալական առկա այն խնդիրները, որոնք հուզում են ժամանակակից մարդուն։

business

Ընկերությունների համար

Ընկերությունները կարող են օգուտ քաղել Անկյունաքար հրատարակչության հետ համագործակցելուց մի շարք եղ

Ինչու՞ ընտրել մեզ

Անկյունաքար հրատարակչությունը ստեղծվել է 1998 թվականից։ Մենք ունենք լուրջ ձեռնահասություն

Երախտիք

Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունն արտահայտել unsplash.com կայքի John Michael Thomso

Subscribe to