Նկար

Եբրայեցիների Թղթի Մեկնութիւնը
Տեղեկություն
Մատենաշար | Աստվածաբանություն |
---|---|
ISBN | 978-9939-850-44-3 |
Կրիչի տեսակը | Կոշտ կազմ |
Հրատարակվել է | 2020 |
Էջերի քանակը | 221 |
Չափերը | 13x20 սմ |
Լեզուն | Գրաբար |
Նկարագրություն
Սբ. Կյուրեղ Ալեքսանդրացին (†444) Ընդհանրական Եկեղեցու հռչակավոր հայրերից է։ Նրա աշխատությունները հսկայական ազդեցություն են ունեցել բոլոր ավանդական եկեղեցիների վրա։ Կյուրեղի գրած գրեթե բոլոր գործերը հայտնի էին ուսումնասիրողների համար։ Բացառություններից էր Եբրայեցիների Թղթի Մեկնությունը, որը հայտնի էր միայն ոչ մեծ հատվածներով, իսկ ամբողջական աշխատությունը համարվում էր կորած։ Այնուամենայնիվ, վերջերս Թղթի առաջին երեք գլուխների թարգմանությունը գտնվեց գրաբարով՝ Մատենադարանում։ Համեմատական տվյալները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ դա այն ամենն է, ինչ գրել է Կյուրեղը։ Այս հրատարակության մեջ բնագիր գրաբար տեքստն է, որը առաջին անգամ է հրատարակվում։